A
A
Արոնյանը կմրցի Կրամնիկի հետ
Այսօր Մոսկվայում կմեկնարկի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին կմասնակցի Լեւոն Արոնյանը: Մեր ուժեղագույն շախմատիստին արդեն առաջին տուրում լուրջ մրցակից է սպասում` հանձինս աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի: Սպիտակներով հանդես կգա մեր գրոսմայստերը:
Նրանցից բացի Միխայիլ Տալի հուշամրցաշարի գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաեւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը (երկուսը Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Վան Հաոն (Չինաստան) եւ Պավել Էլյանովը (Ուկրաինա):