A
A
Փոխեց երկիրը
Ճամայկայի միակ պրոֆեսիոնալ թենիսիստ Դաստին Բրաունը այսուհետ հանդես կգա Գերմանիայի դրոշի ներքո: 25-ամյա մարզիկը այդ որոշումը բացատրել է նրանով, որ իր երկրի թենիսի ֆեդերացիան բավարար չի ֆինանսավորում իր մրցելույթները: Դաստին Բրաունի տեղափոխությունը հեշտությամբ է ստացվել, քանի որ նրա մայրը գերմանուհի է, բացի այդ նա ծնվել է հենց Գերմանիայում:
Պրոֆեսիոնալ թենիսիստների միության դասակարգման ցուցակում նա այժմ զբաղեցնում է 103-րդ տեղը: Ներկայումս Գերմանիայի լավագույն թենիսիստ է հանդիսանում Ֆիլիպ Կոլշրայբերը, որը սույն աղյուսակում գտնվում է 34-րդ հորիզոնականում: