Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հրդեհ Գյումրիում. 6 ընտանիք մնացել է առանց կտուրի (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։

Բնակիչներին տներից օգնել են դուրս գալ հարեւանները: Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երեք մարտական հաշվարկ։

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում