A
A
«Հատիս» - «Էլիտզուր»` 69:82
Այսօր Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը երկրորդ խաղն անցկացրեց Եվրոպայի գավաթի 2010/11 թթ խաղարկության շրջանակում: Մեր բասկետբոլիստուհիները «Միկա» մարզադահլիճում հյուրընկալեցին Իսրայելի «Էլիտզուրին»: Լարված պայքարում անցած մրցախաղն ավարտվեց հյուրերի առավելությամբ` 69:82: