Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ կորզեց «Վանից». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա 

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին»:

Խաղի արդեն 6-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց պաշտպան Ժունիոր Բուենոն: Հյուրերը 11մ հարվածի իրավունք վաստակեցին, սակայն չկարողացան իրացնել այն: 

Առաջին խաղակեսի վերջում կազմերը հավասարվեց, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Էմանուել Ատան: 

Հիմնական իրադարձությունները ծավալվեցին խաղավերջում: «Արարատ-Արմենիայի» նորեկ Ուիլֆրեդ Էզան 85-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում ամրապնդեց այն: Այդպիսով, առաջնության առաջատարը հաղթեց 2:0 հաշվով և կրկին ամրապնդվեց առաջին հորիզոնականում` վաստակելով 40 միավոր: Հաջորդ խաղում «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Ուրարտուի» հետ: 

Չարենցավանի «Վանը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և այժմ 9 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: