Հրաշալի ությակը
Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմեկնարկի սամբոյի աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` մեր հանրապետությունն այդ մրցումներում կներկայացնեն 8 մարզիկ-մարզուհիներ:
Նրանք են 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Վահրամ Գրիգորյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ), Մուշեղ Հովսեփյանը (82 կգ) եւ Արտակ Ծատինյանը (90 կգ):
Մեր հավաքականի մարզիչն է Էռնեստ Միրզոյանը: Առաջնության մենամարտերը սպասարկելու համար Տաշքենդ է մեկնել միջազգային կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանը մայիսին կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էր ոսկե, Վաչիկ Վարդանյանը` արծաթե մեդալ, իսկ Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Վահան Վարդանյանը եւ Արտակ Ծատինյանը տուն էին վերադարձել բրոնզե պարգեւներով: