Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն խաղացանկում

Սպորտ
86ea227c61629537f518818db6df0bd7

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հանրապետության բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում փոփոխություն է կատարել:

Նոյեմբերի 6-ին «Փյունիկ» մարզադպրոցի մարզադաշտում մասսայական միջոցառման անցկացման պատճառով նույն օրը նշանակված 27-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպումը տեղափոխվել է նոյեմբերի 7-ին եւ կկայանա «Հանրապետական» մարզադաշտում:

Դա մրցակարգի խախտում է, քանի որ ըստ դրա առաջնության վերջին 4 տուրերի բոլոր հանդիպումները պետք է անցկացվեն միեւնույն օրը, նույն ժամին: