Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 25.11.
A A
Սպորտ

Հայաստանի չեմպիոնը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց. ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգա

Երևանի «Ալաշկերտը» պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում:

 

Այսօր կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը Ֆինլանդիայում մրցեց տեղի ՀԻԿ-ի հետ: Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերի խփած միակ գոլը երկրորդ հաղթանակը բերեց նրանց:

 

Ֆիննական ակումբը վաստակեց 6 միավոր և ժամանակից շուտ զբաղեցրեց 3-րդ տեղը: «Ալաշկերտը» կրեց հինգերորդ անընդմեջ պարտությունը և մնաց վերջին` 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 10-ական միավորով գլխավորում են ԼԱՍԿ «Լինցը» և Թել Ավիվի «Մաքաբին»:

 

Մրցաշարի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունելու է իսրայելական ակումբին: