Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է 1964թ․ և ամբողջությամբ Հայաստանի տարածքում է եղել․ Հենրիկ Քոչինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«1964թ․ Խորհրդային Հայաստանի մինիստրների սովետը՝ կառավարությունը, հոկտեմբերի 16-ին Գորիս-Կապան ճանապարհի կառուցման, շահագործման, պահպանման մասին որոշում է կայացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հենրիկ Քոչինյանը։
Դա Գորիս-Կապան այն ճանապարհն է, որն այսօր մասամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և որի վրա Ադրբեջանն անցած շաբաթ անցակետեր է տեղադրել։ Իշխանությունների ներկայացմամբ այդ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Եվ որ դա այդպես է ճանաչվել 2010թ․ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
«Մինիստրների սովետը Ադրբեջանի տարածքում ճանապարհ էր կառուցո՞ւմ։ Հարցնում եմ, ինչպե՞ս։ 1964-ից առ այսօր, այդ ճանապարհի նորոգում, լայնացում, սպասարկում, շահագործում և այլն Հայաստանն է կատարել՝ Կապանի և Գորիսի ճանշինների ուժերով»,- ասում ՝ Հ․Քոչինյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման տարիներին այդ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ սեփականությունն է եղել։
Սյունիքում այս պահին ստեղծված իրավիճակի արդյունքում, որոշ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի զինուժը Իշխանասարի հատվածում այնքան է առաջ եկել, որ Գորիս-Սիսիան ճանապարհից ընդամենը 12-15 կմ է հեռո։ «Ես վախենում եմ, որ Ադրբեջանը հենց այդ հատվածում է ուզում միջանցք ունենալ, որովհետև դա ամենակարճ հատվածն է, և այդ հատվածով կարելի է շատ կարճ դուրս գալ Նախիջևան»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։