A
A
Կաջակցեն նաեւ պատանիները
«Ադիդաս» հանրահայտ ընկերությունը Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ընտրական խաղում հյուրերին աջակցելու նպատակով Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում կկազմակերպի մինի-ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարեր:
Դրանց կմասնակցեն 12-18 տարեկան ֆուտբոլիստներից կազմված թիմեր: Տարիքային տարբեր խմբերի հաղթողները Ռուսաստանի հավաքականի հետ կժամանեն Երեւան` ֆուտբոլիստներին աջակցելու համար: Մրցանակային տեղեր գրավողները կհանդիպեն Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հետ, ով վարպետության մարզումներ կանցկացնի պատանի ֆուտբոլիստների համար: