A
A
«Բարսելոնայի» հաղթանակների գրավականները
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան հետաքրքիր ձեւով է իր սաներին տրամադրում խաղերին:
Ինչպես պարզել է «Էլ Մունդո Դեպորտիվո» օրաթերթը, կատալոնցի մասնագետը յուրաքանչյուր հանդիպումից առաջ ֆուտբոլիստներին պարտադրում է դիտել իր կողմից ընտրած մարտաֆիլմը: Մասնավորապես` 2009 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ բարսելոնացիները միասին դիտել են «Գլադիատոր» պատմական կինոնկարը:
Իսկ ահա վերջերս կայացած «Բարսելոնա» - «Վալենսիա» սկզբունքային հանդիպման նախօրեին Խոսե Գվարդիոլան անակնկալ է մատուցել իր սաներին` նրանց ուշադրությանը ներկայացնելով «Ռեգալ Բարսելոնա» - «Լոս-Անջելես Լեյկերս» բասկետբոլային խաղը: Բանն այն է, որ հանդիպումն ավարտվել էր կատալոնյան թիմի անակնկալ հաղթանակով: