A
A
Զավեն Անդրիասյանը 2-րդն է
Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղը զբաղեցրեց Սանկտ Պետերբուրգում կայացած կայծակնային շախմատի մրցաշարում:
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի շրջանակում անցկացված այդ մրցումներում միանգամից 6 մասնակիցներ, այդ թվում մեր շախմատիստներ Զավեն Անդրեասյանը եւ Հրանտ Մելքումյանը, ինը հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սերգեյ Յուդինը: Հրանտ Մելքումյանը գրավեց 6-րդ տեղը:
Մեր մնացած շախմատիստները բավականին համեստ արդյունքներ ցույց տվեցին. Սուրեն Պողոսյանը գրավեց 64-րդ (5 միավոր), Դավիթ Գ. Պետրոսյանը` 93-րդ (4 միավոր), Վլադիմիր Պողոսյանը` 143-րդ տեղը (2,5 միավոր):