A
A
Էդուարդ Երանոսյանը որակազրկումը կրկնապատկվեց
Լոզանի սպորտային միջնորդական դատարանը երկու տարով երկարաձգել է բուլղարահայ մարզիչ Էդուարդ Երանոսյանի որակազրկման ժամկետը: Դա նշանակում է, որ նա չի կարող վերադառնալ մարզչական աշխատանքին մինչեւ 2013 թվականի նոյեմբերը:
Նշենք, որ 2009 թվականի վերջին Էդուարդ Երանոսյանը երկու տարով որակազրկվել էր ՖԻՖԱ-ի կողմից, այն բանից հետո, երբ նրա թիմի` Կիպրոսի ԱՊՈՊ-ի երկու ֆուտբոլիստները բռնվել էին խթանիչներ օգտագործելու մեջ եւ դրանում մեղադրել էին հենց գլխավոր մարզչին: Հետագայում ԱՊՈՊ-ի հինգ ֆուտբոլիստները որակազրկվեցին տարբեր ժամանակներով` մեղադրվելով խթանիչներ օգտագործելու մեջ:
Ավելացնենք, որ բուլղարահայ մասնագետը Լոզանի սպորտային միջնորդական դատարանին պետք է վճարի նաեւ 10 հազար շվեյցարական ֆրանկ` դատական գործի բոլոր ծախսերը հատուցելու համար: