Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» պարտվեց

Սպորտ
a98dd3b352f931be6e35c847517d3e38

Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի 2010/11 թթ խաղարկության առաջին խաղում հյուրընկալվելիս 50:79 հաշվով պարտվեց Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ին:

Մեր բասկետբոլիստուհիները չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ ամբողջ խաղի ժամանակ եւ տանուլ տվեցին բոլոր չորս խաղակեսերը (21:9, 15:9, 21:19, 22:13): Նշենք, որ մեր թիմը մինչ այդ Ռուսաստանում երկու հանդիպում էր անցկացրել, եւ երկուսում էլ պարտություն էր կրել:

Հաջորդ հանդիպումը «Հատիսը» կանցկացնի նոյեմբերի4-ին: Այդ օրը մեր թիմը «Միկա» մարզադահլիճում կհանդիպի իսրայելական «Ռամլա» թիմի հետ: