Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չէի վստահի անգամ պայուսակը»

Սպորտ
6dd298f4e5c5ff3df71a1445f294ebe0

Բուլղարացի հանրահայտ ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը խստորեն քննադատել է երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին եւ ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարներին:

«Բուլղարիայի ներկայիս հավաքականի ֆուտբոլիստներին մեր ժամանակներին անգամ չէի վստահի տանել իմ պայուսակը: Երեւի միայն Բերբատովին կընդգրկեի պահեստայինների թվում: Սակայն նա այժմ չի խաղում հավաքականում»:

1993 թվականի Եվրոպայի լավագույն խաղացողը կարծում է, որ իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ չի տանում բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստելու ուղղությամբ: «Բուլղարական ֆուտբոլն այսօր լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: ՖՖ-ի ղեկավարները ընդհանրապես աշխատանքներ չեն տանում երիտասարդ խաղացողների հետ, իսկ առանց դրա հնարավոր չէ աճեցնել բարձրակարգ ֆուտբոլիստներ»:

Նշենք, որ Խրիստո Ստոիչկովը ներկայումս ապրում է Իսպանիայում եւ աշխատում է իր նախկին ակումբում` «Բարսելոնայում», ասել է թե, օտար երկրի հպատակ է հանդիսանում: