A
A
Հաղթական վերադարձ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երկարատեւ ընդմիջումից հետո, որը կապված էր վնասվածքի հետ, կրկին վերադարձավ մրցասպարեզ:
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին փուլում Դավիթ Նալբանդյանը 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ իսպանացի Մարսել Գրանոլերասի նկատմամբ: Ճիշտ է, վնասվածքից նոր ապաքինված թենիսիստը հաճախ էր սխալվում գնդակի մատուցումների ժամանակ. նրա հարվածներից հետո գնդակը 5 անգամ խաղահրապարակից դուրս է եկել, իսկ երկու դեպքում նա կրկնակի սխալվել է եւ միավորներ կորցրել:
Ինչեւէ, Դավիթ Նալբանդյանը մտավ երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի Նիկոլյա Մայու - Ժիլեմ Սիմոն ֆրանսիական զույգի հաղթողի հետ: