Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզիչը օրինակ ծառայեց սաներին

Սպորտ
39d359c1f37e5bfeb49f4205e40d17ce

Ֆուտբոլի խաղադաշտը, պարզվում է, դեռեւս դեպի իրեն է ձգում 1982 թվականի ԽՍՀՄ չեմպիոն Յուրի Պուդիշեւին:

Բրեստի «Դինամոյի» գլխավոր մարզչի ներկայիս օգնականը Բելառուսի առաջնության հերթական տուրում, ԲԱՏԷ-ի հետ խաղում, ոչ միայն խորհուրդներ է տվել իր սաներին, այլեւ անմիջականորեն օրինակ ծառայել` փոխարինման մտնելով 90-րդ րոպեին: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, գնդակը մի քանի անգամ հայտնվել է 56-ամյա մասնագետի մոտ, ընդ որում մի դեպքում նա վտանգավոր գրոհ է ձեռնարկել, սակայն սանի կատարած վերջնական փոխանցումը ուժեղ է ստացվել:

Դինամոյականների գլխավոր մարզիչ Յուրի Պունտուսը մեկնաբանելով այդ դրվագը, ասել է, որ դա գովազդային ակցիա չի եղել: «Նա միշտ խաղացողների հետ մասնակցում է մարզումներին, ուստի լավ մարզվիճակում է գտնվում: Ինչ վերաբերում է վերջին րոպեին փոխարինելուն, ապա մենք այդպես վարվեցինք, որպեսզի չվիրավորեինք մրցակցին: Պուդիշեւը, այնուամենայնիվ, արժանի է ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում»: