Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն առողջ ապրելակերպի

Սպորտ
7ff44c505beb014ae4abaeeee2caa506

Հայաստանի հսկաների ֆեդերացիան, որը հիմնադրվել է 2009 թվականին եւ հանրապետությունում ներկայացնում է ուժային էքստրիմ մարզաձեւը, իր շարքերը համալրելու համար կհամագործակցի Հայաստանի երիտասարդական կուսակցության հետ: Այդ մասին այսօր կազմակերպած մամուլի ասուլիսին հայտարարեց ֆեդերացիայի նախագահ Արման Մովսիսյանը:

«Մենք փորձում ենք հանրապետությունում մասսայականացնել ուժային էքստրիմ մարզաձեւը եւ ավելի շատ երիտասարդների ընդգրկել մարզումներին: Այդ իսկ պատճառով որոշեցինք համագործակցել Հայաստանի երիտասարդական կուսակցության հետ»:

Ինչպես նշեց Արման Մովսիսյանը, անցած մեկ տարվա ընթացքում ֆեդերացիան անցկացրել է ուժային էքստրիմի Երեւանի, Հայաստանի առաջնություններ, իսկ անցած հունիսին մեր մարզիկները մասնակցել են Բելառուսում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ զբաղեցրել են 2-րդ տեղը:

Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հսկաների ֆեդերացիայի հետ համագործակցելու հիմնական պատճառը համարում է այն, որ դա իրենց հնարավորություն է տալիս երիտասարդների շրջանում ավելի շատ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները: «Ցավոք, վերջին շրջանում հանրապետությունում ձեւավորվել են վտանգավոր ուղղվածություններ ունեցող երիտասարդական խմբավորումներ: Դրանք արմատախիլ անելու համար մենք ձգտում ենք սերտորեն համագործակցենք բոլոր այն կառույցների հետ, որոնք սատարում եւ իրականացնում են առողջ ապրելակերպի գաղափարները»: