Մեկնաբանը ներողություն է խնդրում
Իտալական «Մեդիասեթ» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան Մաուրիցիո Պաստոկին հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Յուվենթուսի» սերբ ֆուտբոլիստ Միլոշ Կրասիչից:
Իտալիայի առաջնության «Բոլոնիա» - «Յուվենթուս» խաղը մեկնաբանելիս նա ակամայից վիրավորել է խաղացողի ազգային պատկանելիությունը. «Մտածում եմ, որ Կրասիչը վատ մարդ չէ, բայց նա այսպես թե այնպես սերբիացի է մնում», - ուղիղ եթերով ասել է մեկնաբանը:
Մաուրիցիո Պաստոկին հասկանալով, որ սխալ է թույլ տվել, հրապարակայնորեն ներողություն է խնդրել: «Ես հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր մտածում են, որ ես ռասսայական հայտարարություն եմ արել: Նրանք, ովքեր պատկերացնում են հեռուստաընկերությունում 24 ժամ աշխատելու ծանրությունը, կհասկանան, որ դա փոքրիկ վրիպակ է եղել եւ որեւէ միտում չունի»:
Նշենք, որ իտալացի մեկնաբանները այդ խաղում Միլոշ Կրասիչից մեղադրել են կեղծ վայր ընկնելու եւ անարդարացի 11 մ հարված վաստակելու մեջ: Ի դեպ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է քննել այդ միջադեպը: Կեղծարարքը հաստատվելու դեպքում սերբ ֆուտբոլիստին նվազագույնը սպասում է երկու խաղով որակազրկում: