Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեկնածուները հայտնի են

Սպորտ
e8dc4af19d00afa9772b4de81b010985

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կհավակնեն 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այդ ցանկում բոլորից շատ ներկայացված է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը` 7 խաղացող: Այնուհետեւ գալիս է Գերմանիայի ընտրանին` 5 թեկնածու:

Բուքմեյքերների կարծիքով այս տարվա լավագույն ֆուտբոլիստի գլխավոր թեկնածուներն են հոլանդացի կիսապաշտպան Վեսլի Սնայդերը, իսպանացի կիսապաշտպաններ Անդրես Ինյեստան եւ Խավին, ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան: