Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» կմեկնի Սիբիր

Սպորտ
a98dd3b352f931be6e35c847517d3e38

Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմն այսօր կեսգիշերին Երեւան - Նովոսիբիրսկ չվերթով կմեկնի Սիբիրի խոշորագույն քաղաք: Այդ մասին տեղեկացնում է «Հատիս» ակումբի մամուլի ծառայությունը: Հոկտեմբերին 27-ին մեր թիմը կանցկացնի իր առաջին հանդիպումը Եվրոպայի գավաթի 2010/11 թթ խաղարկության խմբային փուլի շրջանակում` մրցելով տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմի հետ։

«Հատիսը» մրցավայր է մեկնել 11 խաղացողներով, որոնցից ինը լեգեոնականներ են. Աննա Բաղդոյան, Աննա Պոկոյովա, Էրիկա Դեւիս, Ամանդա Ջեքսոն, Սաթենիկ Մարտիրոսյան, Քրիստինե Քեփենեկյան, Գաննա Զարիցկա, Քուիաննա Չենի, Իվա Սերդար, Մարտինա Զուբակ, Կաելա Չափդելայն:

Հոկտեմբերի 26-ին մեր թիմը նախատեսել է մեկ մարզում տեղի «Սեվեր» մարզահամալիրում, որտեղ եւ հաջորդ օրը կայանալու է «Դինամո-ԳՈՒՎԴ» - «Հատիս» հանդիպումը: Խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 15։30-ին։