A
A
Սամվել Տեր-Սահակյանը առաջին տեղում է
Հունաստանում ընթացող շախմատի պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի 19 մասնակիցներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է գերազանց հանդես գալիս: Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում մեր պատանի գրոսմայստերը 6 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միայնակ գլխավորում է աղյուսակը:
Նրանից բացի մեդալներ նվաճելու շանսեր ունեն նաեւ` պատանիներից Մանուել Պետրոսյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Տիգրան Հարությունյանը (մինչեւ 14 տարեկաններ), աղջիկներից Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 14 տարեկաններ) եւ Մարիա Գեւորգյանը (մինչեւ 16 տարեկաններ), որոնք առաջատարների շարքերում են գտնվում: Իսկ ահա մնացածը արդեն բավական ետ են մնացել եւ դժվար թե կարողանան շտկել մրցաշարային գործերը: