Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրս մնացին պայքարից

Սպորտ
db9b9972895c172da3df47e277df0ac8

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ժամանակից շուտ ավարտեց ելույթները Եվրոպայի 2011 թվականի պատանեկան առաջնությունում:

Լիտվայում կայացած որակավորման մրցաշարի վերջին խաղում մեր թիմը թեեւ 1:0 հաշվով հաղթեց դաշտի տերերի հավաքականին, սակայն ի վերջո զբաղեցրեց 3-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հաջորդ փուլի ուղեգրերը նվաճեցին Իսպանիայի եւ Իսրայելի պատանեկան ընտրանիները, որոնք առաջին երկու տուրերում հաղթանակներ տարան եւ անհասանելի դարձան խմբի մյուս թիմերի համար:

Ամփոփիչ աղյուսակ
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Իսպանիա 3 3 0 0 12-0 9
2. Իսրայել 3 2 0 1 4-3 6
3. Հայաստան 3 1 0 2 1-6 3
4. Լիտվա 3 0 0 3 0-8 0