Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զիջեցին եզրափակիչում

Սպորտ
b1372d62c17c7268e31f65c155a9e738

Խարկովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկությունում կաշվե ձեռնոցի մեր վարպետները նվաճեցին երկու արծաթե մեդալներ:

64 կգ քաշային Վոլոդյա Հայրապետյանը եզրափակիչում պարտվեց ուկրաինացի Վյաչեսլավ Կիսլիցինի` 1:7, իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ)` վերջինիս հայրենակից Եվգենի Խիտրովին: Նրանք արժանացան արծաթե մեդալների:

Մեր մյուս երեք բռնցքամարտիկները` 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը եւ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը անհաջողության մատնվեցին երրորդ տեղի համար մրցամարտերում եւ տուն վերադարձան առանց մրցանակների: