Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma - napoli
A A
Սպորտ

«Ռոման» ընդհատեց «Նապոլիի» հաղթարշավը, Մխիթարյանը փոխարինվեց

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Նապոլիին»: Խաղն անցավ անչափ լարված պայքարում և ավարտվեց ոչ-ոքի` 0:0: 

Այդպիսով, ընդհատվեց նեապոլյան ակումբի մեկնարկային հաղթարշավը, որն արդեն 8 տուր շարունակվում էր: «Նապոլին» վաստակեց 25 միավոր և հավասարվեց «Միլանին»:

«Ռոման» առաջին անգամ ոչ-ոքի խաղաց ընթացիկ մրցաշարում և վաստակած 16 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը: Նրան կարող է շրջանցել «Յուվենթուսը», որն այսօր Միլանում պետք է հանդիպի 3-րդ տեղում գտնվող «Ինտերի» հետ:

«Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 66-րդ րոպեին նա փոխարինվեց: