Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ամրապնդում է առաջատար դիրքերը

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի վերջին խաղում մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Խաղն ավարտվեց տանտերերի առավելությամբ` 2:1: Հաղթական գոլը 67-րդ րոպեին խթեց Մաիլսոն Լիման:

«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 28 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող «Արարատն» արդեն ետ է մնում 9, իսկ նախավերջին տեղում գտնվող «Ալաշկերտը»` 22 միավորով: