Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 23.10.
A A
Քաղաքականություն

Հարություն Մերդինյանը 8-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին չհաջողվեց մեդալ նվաճել Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: Այսօր կայացած նժույգ թափեր եզրափակիչ մրցաշարում մեր մարզիկը վաստակեց 13.400 միավոր: Նա այդ արդյունքով զբաղեցրեց վերջին` 8-րդ տեղը:

 

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն հռչակվեց ամերիկացի Ստեֆեն Նեդորոչիկը, որը միակն էր, որ ստացավ 14-ից բարձր միավոր` 15.266:

 

Այդպիսով, Հայաստանի մարմնամարզիկներն ավարտեցին ելույթները աշխարհի առաջնությունում: