Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (5)
A A
Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով:Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք:
 
Ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է: