Բացել լրահոսը Փակել լրահոսը
74177_b
A A
Հասարակություն

Այրվել է «Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենա

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։04-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ` Ա. Ե., ծնված 1989 թ․)։