Շախմատի Yerevan Open-ը նոր առաջատար ունի
Աջակցիր «Ա1+»-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը մոտեցել է ավարտին։
Այսօր կայացել են 7 տուրի պարտիաները։ Մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Վիտալի Սիվուկը պարտվեց Աբհիմանյու Պուրանիկին և առաջին տեղը զիջեց հենց հնդիկ գրոսմայստերին, որն իր ակտիվում այժմ ունի 7 միավոր:
Առաջատարներին հետապնդող մեր շախմատիստ Արման Միքայելյանը հաղթեց իրանցի Արաշ Թահբազին, վաստակեց 6,5 միավոր և հավասարվեց ուկրաինացի գրոսմայստերին։ Նրանց հասավ նաև հնդիկ Ս․Լ․ Նարայանանը, որն այս տուրում պարտության մատնեց Դավիթ Շահինյանին։
Հենց այս չորս շախմատիստներն էլ վերջին տուրում կվիճարկեն գլխավոր մրցանակը։
Հիշեցնենք, որ Yerevan Open-ի գլխավոր մրցաշարում մասնակցում են 10 երկրների 129 շախմատիստ-շախմատիստուհի։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ: