Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում մնացել է նույն դիրքում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։ Հայաստանի հավաքականը մնացել նույն՝ 89-րդ հորիզոնականում։
Մեր առաջիկա մրցակիցը՝ Հյուսիսային Մակեդոնիան, նույնպես պահպանել է իր դիրքը՝ 74-րդ տեղը։ Իսկ ահա Գերմանիայի ազգային թիմը երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքն և այժմ գտնվում է 12-րդ տեղում։
Առաջին տասնյակը փոփոխություն չի կրել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան։ Վերջինը երկու տեղով նահանջ է ունեցել։ Դիրքերը զիջել է նաև Պորտուգալիան։
Առաջին տասնյակ․
1․ Բելգիա 1832 միավոր
2․ Բրազիլիա 1820
3․ Ֆրանսիա 1799
4․ Իտալիա 1750
5․ Անգլիա 1750
6․ Արգենտինա 1738
7․ Իսպանիա 1687
8․ Պորտուգալիա 1681
9․ Մեքսիկա 1672
10․ Դանիա 1668