Բացել լրահոսը Փակել լրահոսը
247079334_1811604805693642_2001497970505369720_n
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը հրապարակել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում: Մեջբերումը և Պաշտպանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

««Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով:

Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում դրանց զարգացման ու ամրապնդման համար»:

Սրանից քիչ առաջ էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ընդունել նման փաստաթուղթ:

Այս պահին միայն նշեմ, որ հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:

Իսկ փաստաթղթերի էությանն մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ»։