A
A
ՇՄՆ-ն արձագանքել է այսօր Երևան-Սևան ավտոճանապարհը փակած ձկնորսների պահանջին
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունը, անդրադառնալով այսօր Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների՝ սիգ որսալու արգելքի դեմ բողոքին, հայտարարում է․
Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։
Հիշեցնենք, որ՝
Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը։