Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Ռուսերենում «երկրների կույտը» փոքր-ինչ նսեմացուցիչ հասկացություն է․ Պեսկովը՝ Էրդողանի խոսքերի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է ծանոթանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե աշխարհի ճակատագիրը չպետք է որոշի Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների «մի կույտը»: 

Էրդողանը Անգոլայի այցի ընթացքում հայտարարել է․«Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած մի կույտ երկրների ողորմածությանը»:

Թուրքիայի նախագահի դիտարկմամբ՝ անհնար է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա, երբ աշխարհը փոխվում է, արմատական վերափոխման են ենթարկվում դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները:

Նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելի է»:

«Ռուսերենում «երկրների կույտը» մի փոքր նսեմացուցիչ հասկացություն է, որը դիվանագիտության տեսանկյունից դժվար թե կիրառելի լինի այն տերությունների նկատմամբ, որոնք իրենց վրա վերցրին ամբողջ բեռը, և այնքան բան զոհաբերեցին աշխարհը ֆաշիզմից ազատելու համար։ Այստեղ շատ կարևոր են նրբությունները», – ասել է Պեսկովը լրագրողներին և խոստացել ուսումնասիրել Էրդողանի խոսքերը։

Shantnews.am