Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

USAID պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության /USAID Armenia / տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությունը Զինվորի տանն էր։
 
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Ջոն Ալելոն շրջեց Զինվորի տանը, ծանոթացավ Կենտրոնի աշխատանքներին, զինվորների բուժման պայմաններին:
 
Ջոն Ալելոն բարձր գնահատեց իրականացվող աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել հնարավոր աջակցման ծրագրեր։