Բացել լրահոսը Փակել լրահոսը
247111350_4596574950365533_181465584193333457_n
A A
Տնտեսություն

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ևս 4 ամսով կերկարաձգվի

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի։
? Ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։
? Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝
✅ երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ,
✅ մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։
Աջակցությունը կվճարվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
Դիմումները կընդունվեն առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով․ ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Ավելին՝ https://bit.ly/3n9An0o