Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ 1
A A
Հասարակություն

Սեզոնային գրիպի կամ թվաքականի աճի միտում զինծառայողների շրջանում չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ

Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում։