Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան
A A
Հասարակություն

Տոնոյանը վստահ է՝ փորձաքննության արդյունքները պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» զինամթերքի մասին պնդումներին․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել։

 

Հայտարարությունը՝ ստորև՝

 

 

Հաշվի առնելով մամուլի ներկայացուցիչների կողմից ստացվող հարցերը, փաստաբանական խումբը հանդես է գալիս հետեւյալ հաղորդագրությամբ.

 

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

 

Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

 

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

 

Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

 

Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի սեպտեմբերի 30-ի հայտարարության համաձայն՝  խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարար Դ․Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։