Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թադևոս Ավետիսյան
A A
Տնտեսություն

Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողում․ Թադևոս Ավետիսյան

Տարվա սկզբին տնտեսության համար պատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոստացավ տնտեսության երկնիշ աճ, միլիարդավոր ԱՄՆ դոլարի ներդրումներ։

Տարին մոտենում է ավարտին։

2021թ․ հունվար-օգոստոսին․

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է խոստացածի կեսից էլ պակաս չափով՝ 4,9 տոկոսով։ Նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով։

Ի դեպ, հարևան Վրաստանում տնտեսությունն աճել է երկնիշ՝ շուրջ 12 տոկոսով։

Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 280 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ 85,7 միլիոն ԱՄՆ դոլար։ Խոստացած միլիարդավոր դոլարից պակաս է պատիկներ անգամ։

Այս ժամանակահատվածում երկնիշ (12 տոկոսով) և շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով աճ ապահոված ցուցանիշ էլ կա։ Դա Հայաստանի պետական պարտքն է։

2021թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրվեց առանցքային մեկ այլ ցուցանիշի երկնիշ աճ ևս։ Խոսքը սննդամթերքի գների 10,2 տոկոսով աճի մասին է։ Վերջինիս առաջանցիկ աճը շարունակվում է՝ ուղղակիորեն նվազեցնելով քաղաքացիների իրական եկամուտներն ու բարեկեցությունը ․․․