Բացել լրահոսը Փակել լրահոսը
247230864_1464705960562610_2668314182159843695_n
A A
Հասարակություն

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող «Օպել Աստրա»-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհից

Հոկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
 
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:55-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1980թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող «Օպել Աստրա» ավտոմեքենայի հետնամասին, այնուհետև դուրս եկել ճանապարհից, բախվել երկաթե արգելապատնեշին և ընկել հարակից տարածքը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: