Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSN07141
A A
Պաշտոնական

Ստուգվել է 260 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 18-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։ Վաղ առավոտից 9 կարգախումբ աշխատել է Կենտրոնում, 4-ական՝ Ավանում և Նոր Նորքում։

ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ ուսումնասիրել են Կենտրոնով, Ավանով ու Նոր Նորքով ավտոմոբիլային ու տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 260 տրանսպորտային միջոց։ Դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է 58 խախտում։

Վարչական իրավախախտում կատարած ուղևորափոխադրող ընկերությունների և ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ հաշվառման ժամանակավոր վկայականի ժամկետը լրացած լինելու հիմքով։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակի ողջ օրվա ընթացքում վերոնշյալ վարչական շրջաններում։