Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն․ Մերուժան Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Որպես պետական գործիչ, նա այնքան ներդրում ուներ, որքան չունեցավ Երրորդ Հանրապետության և ոչ մի ներկայացուցիչ՝ Ղարաբաղյան շարժման ժամանակներից մինչև այսօր»,- հոկտեմբերի 15-ին կյանքից հեռացած քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի մասին նշում է նրա մտերիմներից արձակագիր Մերուժան Հովհաննիսյանը։
Վանո Սիրադեղյանը, ով 2000 թվականից սկսած հետախուզման մեջ էր, հնարավորություն չունեցավ վերադառնալու Հայաստան նույնիսկ հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ չվերադարձավ՝ հարցին ի պատասխան՝ Մերուժան Հովհաննիսյանը պատասխանում է․
«Պետք է դատական նոր պրոցես սահմանվեր, արդարացվեր, վերականգնվեին իր իրավունքները և իրավունք վերապահվեր իրեն հանրապետություն վերադառնալու»
Ըստ Հովհաննիսյանի, եթե Վանո Սիրադեղյանը լիներ Հայաստանում, ապա երկրորդ և երրորդ նախագահները հնարավորություն չէին ունենա «հանցագործ տարրերի միջոցով ընտրվել և վերընտրվել իրենց պաշտոններում»։
Նա վերջին անգամ Սիրադեղյանին հանդիպել Է նրա հեռանալուց 3 օր առաջ, այդ մասին գրել է իր հուշերում։ Ասում է՝ այս ընթացքում նրանից տեղեկություններ ունեցել է։
Մերուժան Հովհաննիսյանը նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Վանո Սիրադեղյանը կտակել է, որ իրեն մահվանից հետո իրեն հուղարկավորեն հայրենի Կոթի գյուղում։
Մանրամասները տեսանյութում