Բացել լրահոսը Փակել լրահոսը
fg.thumb
A A
Պաշտոնական

Սյունիքի Փելա սարը չի հանձնվել Ադրբեջանին․ ԱԱԾ հերքումը

Ազգային անվտանգության մամուլի ծառայությունը հերքում է այսօր տարածված այն ետղեկատվոթյունը, թե Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է․

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։