Բացել լրահոսը Փակել լրահոսը
4ef40b27b826ac6ef0c6a8dd687ae595
A A
Հասարակություն

Վանաձորում ամբարձիչը շուռ է եկել, վարորդը մնացել է դրա տակ ու մահացել․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։

Այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերել ամբարձիչը, որպեսզի կարողանան վարորդի դին դուրս բերել։ Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։  Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։