A
A
Մահացել է 44-օրյա պատերազմի մասնակից, «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մահացել է Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
Այս տարվա սեպտեմբերի 5-ին նա, որը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ավտովթարի էր ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հայտնվել էր կոմայում։ Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ ուշքի չգալով մահացել է: