Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vano1.jpgd_
A A
Հասարակություն

Մահացել է Վանո Սիրադեղյանը (տեսանյութ)

Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը հայտնում են գրողի, հրապարակախոսի, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի  գյուղում։

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 

2000 թվականին հեռացել էր Հայաստանից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

Ամուսնացած էր, ուներ հինգ երեխա։

Ստորև ներկայացնում ենք նրա «Գյադաների ժամանակը» գրքից մի հատված՝

Ալիեւը առյուծի սիրտ չէր կերել, որ առանց Վաշինգտոնի ու Մոսկվայի համաձայնությունը առնելու բացահայտեր չորս տարի խիստ գաղտնի պահած բանակցությունների բուն էությունը Զանգեզուրի փոխանակությունը Ղարաբաղի հետ։

Շարունակությունը՝ granish.org կայքում։

Տեսանյութը՝ արխիվից