Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Հինգ առաջատար` երեք տուրից հետո. շախմատի «Երևան Օփեն» մրցաշար

«Երևան Օփեն» շախմատի մրցաշարում կայացած երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հինգ շախմատիստ, որոնք տարել են երեքական հաղթանակ: Դրանք են մեր գրոսմայստեր Արման Միքայելյանը, ռուսաստանցի Կլեմենտի Սիչևը, իրանցի Արաշ Դաղլին և հնդիկներ Գուկեշն ու Կունալը:

 

Նրանց հաջորդում են 17 շախմատիստ, որոնք նույնպես պարտություն չեն կրել, սակայն վաստակել են 2,5-ական միավոր: Հայաստանից այդ խմբում գտնվում են Տիգրան Լ. Պետրոսյանը, Աշոտ Նադանյանը, Հրայր Սիմոնյանը և Արթուր Դավթյանը:

 

Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Արման Միքայելյանը կմրցի 16-ամյա գրոսմայստեր Գուկեշի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցը 18-ամյա իրանցի Ամիրեզա Պուր Աղա Բալան է: