Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսությունը դանդաղ է աճում

Տնտեսություն
9eef88f186417f08d094c301a322e03c

Հայաստանի տնտեսությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 2.8 տոկոսով: Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 238 մլրդ դրամ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:

Նախորդ ամիս աճը կազմել էր 3.1 տոկոս:

Այսինքն` ամսվա կտրվածքով տնտեսությունը գրեթե կես տոկոս կրկին անկում է արձանագրել:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության եւ շինարարության:

9 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 579.1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 10.9%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 17,9 տոկոսով:

Մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 0.4%՝ կազմելով 751.8 մլրդ դրամ։

Շինարարության ոլորտում արձանագրվել է 5.2 տոկոս անկում: Ծառայությունների ոլորտի աճն կազմել է 7.4%:

Հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3383.7 մլն դոլար, ինչը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 23.6%-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 43.9 %-ով՝ կազմելով 705.3 մլն դոլար, իսկ ներկրումը ավելացել է 19.2%-ով՝ կազմելով 2678.4 մլն դոլար:

Ի դեպ, պաշտոնական գրանցված գործազուրկների թիվը այս ժամանակահատվածում նվազել է 1.2 տոկոսով: Այսինքն` 82 100 մարդ աշխատանք չունի: