Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերտիֆիկատ
A A
Հասարակություն

Բոլոր բժշկական կենտրոնները վերահսկվում են, որ կեղծ սերտիֆիկատները բացառվեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ուսումնասիրությունները միայն մեկ բժշկական կենտրոնում չեն իրականացվում, այլ ամբողջ հանրապետությունում: Բոլոր բժշկական կենտրոններում էլ վերահսկողություն է սահմանվել: Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը: Շատ կարևոր է ճիշտ պահին հայտնաբերել դեպքերն ու կանխել, քանի որ նման ոչ իրավաչափ գործողությունները վնասարար են: Քաղաքացին, որը պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ձեռք բերել, կարող է հետո վարակվել: Այդպես աղճատվում է ամբողջ վիճակագրությունը»,-շեշտեց Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո քաղաքացին 90 օր կարող է չպատվաստվել՝ նա տեղեկացրեց՝ հաճախ են դեպքերը, երբ քաղաքացին վարակվում է, բուժվում, սակայն բուժումից հետո դեռ մեկ կամ երկու ամիս կեղծ դրական պատասխաններ է գրանցում: Նախարարի խոսքով՝ դա նշանակում է, որ ՌՆԹ-ի մնացորդներ դեռ պահպանվում են օրգանիզմում և հնարավոր չի լինի հասկանալ պատասխանն իսկապես դրական է, թե չեն վերացել բուն հիվանդացության հետևանքները:

«Այդ պատճառով էլ մասնագիտական խորհուրդը որոշել է, որ վարակվելուց հետո երեք ամսվա ընթացքում ՊՇՌ թեստի պատասխան անհրաժեշտ չէ, բայց դա չի նշանակում, որ անձը պետք է սպասի երեք ամիսն: Ախտանշանների վերանալուց 14 օր հետո նա հանգիստ կարող է պատվաստվել: