Բացել լրահոսը Փակել լրահոսը
448ae4acfd389c8ab0cd5160c6e0e78d
A A
Հասարակություն

Դալար գյուղում այրել են 30-ամյա տղամարդուն սպանողի տունը․Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Արարատի, Մասիսի, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, քանի որ գյուղացիները մի պահ արգելել են հրշեջներին, որպեսզի մոտենան հրդեհի վայրին։

Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։ Սպանվածի մասին էլ գյուղացիները նշում են, որ նա գյուղի ամենահարգված ու սիրված երիտասարդներից է եղել. երբևէ վատ կողմեր չի ունեցել ու զայրույթ ու զարմանք են ապրել, թե ինչու է նա սպանվել։ 

Կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։